Մեր մասին
Մեր առաքելությունը
QoWorking.am-ը ստեղծվել է մեկ պարզ նպատակով՝ հեշտացնել մասնագետ գտնելու գործընթացը Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա արագ գտնել վստահելի մասնագետ։
Ինչ է QoWorking.am-ը
QoWorking.am-ը առցանց հարթակ է, որտեղ մարդիկ կարող են՝
- հրապարակել աշխատանքներ (Assigners)
- գտնել և դիմել աշխատանքների (Taskers)
Հարթակը ներառում է տարբեր ոլորտներ՝ սկսած տնային ծառայություններից մինչև IT և բիզնես առաջադրանքներ։
Ինչպես է աշխատում
- Տեղադրում եք աշխատանքը (նկարագրություն + բյուջե)
- Ստանում եք առաջարկներ (մասնագետները դիմում են իրենց գնային առաջարկով)
- Համեմատում եք (վարկանիշ / կարծիքներ / գին)
- Ընտրում եք և հանձնարարում գործը
Կարևոր է՝ QoWorking.am-ը միայն ապահովում է կապը օգտատերերի միջև։
Մեր դերը
Մենք չենք հանդիսանում ծառայությունների մատակարար և՝
- չենք կատարում աշխատանքներ
- չենք վերահսկում դրանց իրականացումը
- չենք մասնակցում վճարումներին
- չենք հանդիսանում գործարքի կողմ
QoWorking.am-ը պարզապես ստեղծում է հարմար միջավայր մարդկանց կապվելու համար։
Մեր մոտեցումը
Մենք հավատում ենք՝
- թափանցիկությանը
- պարզությանը
- արագությանը
Առանց ավելորդ բարդությունների՝ մարդիկ պետք է կարողանան գտնել միմյանց։
Մեր տեսլականը
Մեր նպատակն է՝ ստեղծել հայկական, վստահելի marketplace, որտեղ մարդիկ կարող են արագ լուծել իրենց խնդիրները։
Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ՝ qoworking.am@gmail.com